Нравится
 Кавказская Албания    Арцах    Нахичеван    Лезгистан    Талышстан    Татастан

среда, 15 февраля 2012 г.

Առաջաբան-Предисловие(на армянском)

Մենագրությունը նվիրված է Աղվանից աշխարհի քաղաքական ու սոցիալ-տնտեսական կյանքին պատմության ուսումնասիրության հնագույն ժամանակից մ.թ VIII դարը ներառյալ:
Պատմականորեն Աղվանից երկիրը Անդրկովկասում գրավում քր մի  աշխարհագրական տարածություն,որի սահմանները նրա  պետականության շրջանում(մ.թ.ա I-մ.թ.ա.V դարի կեսեր) հյուսիսում կազմում էին Կովկասյան  Գլխավոր լեռնաշղթան,արևելքում Կասպից ծովը,արևմուտքում Ալազան,իսկ հարավում Կուր գետերը:

Սա էր հայ մատենագիրների <բուն աշխարհ Աղուանից>,վրացականում<Ռանի(նաև Հերեթի)>,իսկ ասորական և արաբական աղբյուրներում<Առան>:
Տարածված լինելով Մեծ  Հայքի հարևանությամբ`Աղվանից երկիրը շատ վաղ ժամանակներից է փոխհարաբերութունների մեջ մտել նրա հետ:Սակայն նրանց  փոխհարաբերություններն  ու պատմական  ճակատագրերի  նմանությունը հաճախ  ճիշտ չի ընբռնվել,նույնիսկ ենթակրվել է գիտակցական խեղաթյուրումների և լուրջ հակապատմական սխալներ առաջացրել երկու երկրների պատմական,աշխարհագրական,քաղաքական ու մշակութային  պատմության մի շարք հարցերի  շուրջ:


Нравится